Սուարեսն իր արարքով մրցակից թիմի փոքրիկ երկրպագուին ստիպեց արտասվել
«Բարսելոնի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի արարքն ավելացրել է նրա երկրպագուների բանակը: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան փոքրիկ երեխային ուրախացնելը: Անգամ այն դեպքում, երբ նա երկրպագում է մրցակից թիմին:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայացած գավաթային հանդիպումից հետո կատալոնյան թիմի ֆուտբոլիստն ակումբի ավտոբուսին մոտենալիս իր մոտ է կանչել «Ատլետիկոյի» գլխարկով, բայց Ուրուգվայի դրոշով երեխային, ով մեծ ուրախությամբ վազել ու փարվել է Սուարեսին, որից հետո ստացել է հարձակվողի մարզաշապիկն ու ինքնագիրը: Հուզված երեխան չի կարողացել զսպել արցունքները: