Չինաստանում փլուզման հետևանքով կան զոհեր
Չինաստանի արևելյան մասում գտնվող Վենչժոու քաղաքում հինգհարկանի տան փլուզման հետևանքով զոհվել է յոթ մարդ, ևս երկու տուծաժ գտնվում է հիվանդանոցում:
Ողջ մնացածներից մեկը 63-ամյա կին է, ով փլատակներում գտնվելով կարողացել է զանգահարել: Դրա շնորհիվ կնոջը գտնել են ու դուրս բերել:
Այս պահին որոնողական ու փրկարարական աշխատանքները շարունակվում են, փլուզման պատճառները բացահայտելու ուղղությամբ քննություն է տարվում:
Չինական Sina գործակալությունը լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից: