Հայաստանը «Գլոբալ ռազմականացման ինդեքս 2016»-ի առաջին տասնյակում
Գլոբալ ռազմականացման գործակիցները որոշվում են ամբողջ ռազմական ապարատի և ազգաբնակչության հարաբերակցության հետ: « Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի հեղինակած «Գլոբալ ռազմականացման ինդեքս 2016» ամենամյա զեկույցում
ներառված են 152 երկրներից ստացված վերջին տվյալները, որոնց մեծ մասը հիմնված է 2015թ.-ի ցուցանիշների վրա:
Եվրոպական 5 երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Կիպրոսը, Հունաստանը և Ադրբեջանը, զեկույցի համաձայն ,աշխարհի ռազմականացված երկրների առաջին տասնյակում են:
Նշվում է, որ Ղրիմի Ռուսաստանի կազմ անցնելուց հետո, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում այսօր էլ շարունակվող հակամարտությունը փոխել են Եվրոպայում անվտանգության իրավիճակը: 2015թ.-ին արևելյան եվրոպական երկրներում նկատվել է ռազմականացման նշանակալի աճ, ինչը չի եղել երևմտաեվրոպական շատ երկրներում: 2015թ.-ի համեմատ, 2016-ին Ուկրաինան, Չեխիան, Լեհաստանը, Սլովակիան, ինչպես նաև Բալթյան երկրները ավելացրել են իրենց ռազմական ծախսերը՝ միաժամանակ նվազեցնելով ՀՆԱ-ի ծավալները:
Իսկ ահա Գերմանիան շարունակում է մնալ 100-րդ հորիզոնականում: Չնայած նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է ավելացնել ռազմական ծախսերը 6.2 տոկոսով 2015-19 թվականների միջակայքում:
Զեկույցի հեղինակը սպասելի է համարում, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներում ռազմական ծախսի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կարող լինել 2 տոկոս:
Զեկույցի հեղինակ դոկտոր Մաքս Մյուչլերը նշում է, որ ոչ մի երկիր իր ռազմական նպատակների համար այնքան ֆինանսական ծախսեր չի նախատեսում, որքան ԱՄՆ-ը (2015թ-ին ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմել են 595 միլիարդ դոլար), սակայն ԱՄՆ-ը դասակարգման այս աղյուսակում զբաղեցնում է ընդամենը 31-րդ տեղը:
Ըստ հեղինակի, ՀՆԱ ծավալի, ընդհանուր ազգաբնակչության թվաքանակի, ռազմական ծախսերի ու զինվորական անձնակազմի հարաբերակցությամբ էլ հենց բացատրվում է այն, թե ինչու են օրինակ Հայաստանն ու Կիպրոսը՝ լինելով փոքր պետություններ ռազմականացման ցուցանիշով դասակարման աղյուսակցում գտնվում են թոփ տասնյակի մեջ:
Եվրոպական երկրների դասակարգման առաջին տասնյակում նախորդ տարվա համեմատ փոփոխություններ գրեթե չկան:
Հայաստանը, Ռուսաստանը և Կիպրոսը պահպանել են իրենց դիրքերը: Չորրորդ և հինգերորդ տեղերով փոխանակվել են Ադրբեջանն ու Հունաստանը: Ուկրաինան և Թուրքիան մեկ աստիճանով բարելավել են իրենց դիրքերը, իսկ Ֆինլանդիան երկու աստիճանով նահանջել է՝ զբաղեցնեռլով 9-րդ հորիզոնականը:
Ինչպես և նախորդ տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ռազմականացման մակարդակները պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, որը թեժացավ 2016թ.-ի ապրիլին: