Ուկրաինան կթողնի «Եվրատեսիլ»-ին բոլոր նրանց, ովքեր «վտանգ չեն ներկայացնում»
Ուկրաինայի իշխանությունները վստահեցրել են Եվրոպական հեռարձակողների միությանը, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը կայանալու է մայիսին Կիևում, կարող են գնալ «բոլորը, ովքեր վտանգ չեն ներկայացնում»: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են կազմակերպությունից:
«Մենք ուկրաինական իշխանություններից ստացել ենք երաշխիք, որ այս միջոցառման շրջանակում բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այցելել «Եվրատեսիլ» մրցույթին և վտանգ չեն ներկայացնում, կարող են դա անել և նրանց անվտանգությունը երաշխավորված կլինի»,- ասել է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական ներկայացուցիչը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ մրցույթի անցկացման շրջանում ռուս արտիստների մուտքի արգելքը, ովքեր ընդգրկված են սև ցուցակում, չեղյալ չեն հայտարարի:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում
- Ուկրաինային կոչ են արել «Եվրատեսիլ»-ի ժամանակ չեղյալ համարել ռուսների «սև ցուցակ»-ը
- Եվրոպական հեռարձակողների միությունը սպառնացել է Կիևին զրկել «Եվրատեսիլ»-ն անցկացնելու իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին