«Ժառանգություն»-ը կբանակցի ԵԼՔ-ի և Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինքի հետ
«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը երկար փորձերից հետո այսօր վերջապես կարողացել է նիստ գումարել ու որոշել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով։
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դաշինք ձևավորելու շուրջ բանակցությունները կծավալվեն ԵԼՔ-ի և Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինիք շուրջ։
Մարտիրոսյանն ասաց, որ նիստում որոշվել է ստեղծել կուսակցականների խումբ, որն էլ կսկսի այսօրվանից բանակցությունները։
«Ծառուկյան դաշինքի հետ կապված պաշտոնական որևէ հարաբերություն չկա, իսկ թե հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասել։ Բայց այս պահի դրությամբ խորհուրդը որոշում է կայացրել ԵԼՔ դաշինքի և Սեյրան Օհանյան-Օսկանյան ենթադրվող դաշինքի հետ բանակցել», -հավելեց Մարտիրոսյանը։
Լրագրողը փորձեց հստակեցնել՝ դո՞ւրս է եկել «Ծառուկյան» դաշինքը «Ժառանգության» օրակարգից, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ չկա»։