Դաշինքները մեզ բացարձակ չեն վախեցնում. Գագիկ Ջհանգիրյան
Մեկ-երկու օրվա ընթացքում մեր քննարկումները կավարտվեն և համապատասխան տեղեկություն կտարածվի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով ընտրություններին ներկայացվող Կոնգրեսի ցուցակի մասին հարցին։
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցելու է միայնակ, մինչդեռ հիմա բոլոր ուժերը ձգտում են դաշինքով մասնակցել, Ջհանգիրյանը արձագանքեց. «Այսինքն ինչ է, դաշինքները մեզ վախեցնոմ ե՞ն։ Բացարձակ չեն վախեցնում»։
Այնուհետև ասաց, որ Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը միայնակ չէ և ընտրություններին մասնակցելու է Հայաստանի Ժողովրդական կուսակցության հետ միասին, որը ղեկավարում է Ստեփան Դեմիրճյանը։
«Եվ բացի այդ, մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը, իսկ ժողովուրդը որ քաղաքական ուժի հետ լինի, նա էլ կհաղթի», հավելեց Ջհանգիրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին