Ես ափսոսում եմ. Արփինե Հովհաննիսյանը՝ Հովիկ Աբրահամյանի հեռանալու մասին
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չի ցանկանում գնահատել Հանրապետական կուսակցությունից հեռացած իր արդեն նախկին կուսակիցների քայլը։
«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր քայլերի հաջորդականությունը այդ թվում քաղաքական ոլորտում։ Չեմ կարծում, թե կարիք կա հատուկ աստառ տալ ու քննարկել», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի և մյուսների՝ ՀՀԿ-ից հեռանալը։
Միաժամանակ հավելեց, որ ինքն ափսոսում է կուսակցությունից Հովիկ Աբրահամյանի հեռանալու համար. «Ես ափսոսում եմ դրա համար»։
Հարցին, թե ճաքե՞ր է տալիս ՀՀԿ-ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանը լուրջ ուժ էր ՀՀԿ-ի համար, Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք առաջիկայում կհամոզվեք, ճաքեր տալիս է, թե ոչ»։
ՀՀԿ-ական նախարարն ասաց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցության ցուցակի կազմման ու դրանում անձանց դիրքերի մասին տեղեկություններին չի տիրապետում և հորդորեց սպասել՝ մինչև այն կհրապարակվի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան