Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքում ֆինանսական խնդիրներն են շատ սուր. «Ժամանակ»
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու նրանց միացած քաղաքական ուժերի մոտ անորոշ վիճակ է: Ինչպես այլ դաշինքներում, այստեղ ևս ցուցակի հորիզոնականների համար կենաց-մահու կռիվ է: Բացի ցուցակի խնդիրներից, այստեղ ֆինանսական խնդիրներն են շատ սուր: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած քաղաքական ուժերից ամենաապահովվածը Սեյրան Օհանյանն է, որը դեռ վերջնական հստակություն չի մտցրել և չի հաստատել, որ պատրաստվում է ֆինանսավորել նախընտրական արշավը: Այս պահին կարելի է ասել, որ Օհանյանի շուրջ միավորումը՝ օդից կախված վիճակում է:
Ի դեպ, ֆինանսական խնդիրներն այնքան լուրջ են, որ նրանք ստիպված են եղել փակել politinfo.org կայքի խմբագրությունը և կայքի համար պետք է աշխատեն Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության գրասենյակից»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա