ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշակի երկրաշարժերի, թեկուզ փոքրիկ, կենթարկվի. Կարեն Բեքարյան
«Մշտապես արձանագրում ենք, որ կայացած ժողովրդավարություններում, պետականության ամուր հիմքեր ունեցող երկրներում ինստիտուցիոնալ ստեղծված հնարավորություններն ու գործընթացը շատ ավելի դեր ունեն, քան անհատի, անձի ով լինելը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վարվելիք արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցին:
Նա միաժամանակ նշեց, որ չպետք է թերագնահատել ԱՄՆ նախագահի գործոնը, քանի որ ընդհանուր համակարգային դաշտից ունի էական շեղումներ: Կ. Բեքարյանի խոսքով, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշակի երկրաշարժերի, թեկուզ փոքրիկ, կենթարկվի:
«Մեր տարածաշրջանում էական նշանակություն է ունենալու այն, թե ինչ վեկտոր է սպասվում ռուս-ամերիկյան, թուրք-ամերիկյան հարաբերություններին, սրան գումարած Թրամփի իշխանության գալով բավականին անոմալ վիճակը ԱՄՆ-Իրան հարաբերություններում: Այսինքն, ԱՄՆ քաղաքականությունն անմիջականորեն մեր տարածաշրջանում ավելի կապված է լինելու ոչ թե փոքր երկրների, կամ անգամ ղարաբաղյան հակամարտության հետ, այլ հարակից ավելի մեծ երկրների հետ ածանցված քաղաքականության է լինելու: Այս առումով կանխատեսում անելը դեռևս բավականին բարդ է»,- ասաց Կ. Բեքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին