«Ժառանգություն» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով
Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում որոշվել է, որ կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Այդ մասին քիչ առաջ վարչության նիստի ավարտից հետո ճեպազրույցում հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Վարչության նիստում եղել է քվեարկությունը և խորհուրդը որոշել է, որ դաշինքով ենք մասնակցելու ընտրություններին։ Վերջնական ճշգրտումների համար խորհրդի կողմից լիազորված բանակցողներ կան և որոշում կկայացվի։ Այս պահից հետո մենք կսկսենք բանակցությունները», -հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, վարչության կազմում եղել ենք անդամներ, ովքեր դեմ են եղել դաշինքով մասնակցությանը և պնդել են միայնակ մասնակցելուն։ Դրանցից է եղել Զարուհի Փոստանջյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին