Փորձագետ. Սիրիական հակամարտությունը Հայաստանի համար յուրօրինակ փորձություն էր
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները տարածաշրջանը շարունակում են պահել աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանը:
Նրա խոսքով, Հայաստանի՝ մերձավորարևելյան քաղաքականության օրակարգում առաջնային տեղ է գրավում սիրիական հակամարտությունը:
«Սիրիական ճգնաժամը պաշտոնական Երևանին կանգնեցրեց հավասարակշռված դիրքորոշում որդեգրելու դժվարին խնդրի առջև: Այսօր արդեն հակամարտության մեկնարկից շուրջ 6 տարի անց կարող ենք փաստել, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն իրատեսական էր: Մի կողմից հաշվի առնելով Դամասկոսի հետ քաղաքական համագործակցության բարձր մակարդակը պահպանելու անհրաժշետությունը, մյուս կողմից էլ այն հանգամանքը, որ անհրաժեշտ էր օգնություն տրամադրել սիրիահայերին, Հայաստանի նախագահը կամային որոշում կայացրեց՝ պահպանել Հայաստանի դիվանագիտական առաքելությունները Սիրիայում: Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը, Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը շարունակեցին իրենց աշխատանքները պատերազմական դժվարին պայմաններում: Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը օտարերկրյա միակ դիվանագիատական առաքելությունն էր, որ շարունակեց իր գործունեությունը մինչև վերջ»,- ասաց փորձագետը:
Ա. Հովսեփյանը նշեց, որ անցած տարիներն ապացուցեցին նաև սիրիական հակամարտության հանդեպ Հայաստանի որդեգրած դիրքորոշման ճշմարտացիությունը:
«Սիրիական հակամարտությունը յուրօրինակ փորձություն էր՝ Հայաստանի կողմից ճկուն, սկզբունքային քաղաքականություն մշակելու, սիրիացիներին, առաջին հերթին մեր հայրենակիցներին օգնելու տեսանկյունից»,- ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին