Ինձ որևէ մեկը չի ասել, որ ես չեմ առաջադրվելու. Սուքիաս Ավետիսյան
ԱԺ Հանրապետական խմբակցության գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նեղացած չէ կուսակցությունից, ինչպես գրում են մամուլում։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հենց ինքը՝ Ավետիսյանը։
Նշենք, որ այսօր մամաուլում տեղեկություն էր հրապարակվել, որ 22 տարվա պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին «ՀՀԿ վերնախավը հասկացրել է, որ այլևս բավական է, նա էլ ԱԺ չի մտնի»
«Ես նման խնդիր չեմ տեսնում ու ինձ որևէ մեկը չի ասել, որ ես չեմ առաջադրվելու։ Ես միշտ պատրաստ եմ եղել մասնակցել ընտրություններին, առավել ևս կուսակցության հետ ու կուսակցության համար», -ասաց պատգամավորը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզում առաջադրվելու է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ «Ծառուկյան» դաշինքից, Ավետիսյանն ասաց, որ ցանկացած մարդ էլ կարող է առաջադրվել, դա իր իրավունքն է։
«Ամեն մարդ իրավունք ունի ինքը որոշել՝ որտեղ կլինի, ինչ թիմի հետ կլինի և որտեղ կուզենա առաջադրվել։ Նորմալ է։ Ժողովրդի քվեն ցույց կտա՝ ինչ վերաբերմունք ունի թեկնածուների նկատմամբ», -հավելեց Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան