Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցի ընտրություններին
Գործարար Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ:
Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ում հետ այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել:
Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերվող վերլուծական աշխատանքին:
Այս ուղղությամբ իմ գործունեության շարունակությունը Հայաստանի հաջող ապագային նպաստելու լավագույն ձեւն է: Հետեւաբար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու եւ շարունակելու եմ ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրի զարգացմանը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ում գործունեության շարժառիթը Հայաստանի հզորացումն է, հայ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուր Սուքիասյան. «ՀԱԿ-ի հետ շատ ակտիվ բանակցություններ են ընթանում». «168 Ժամ»
- Խաչատուր Սուքիասյանը նախընտրական շտաբ չի ղեկավարի
- Խաչատուր Սուքիասյանը ընտրությունների հարցով քննարկումներ է ունեցել նաև ՀԱԿ-ի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին