Բենիտեսը կարող է հեռանալ «Նյուքասլից»
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Մասնագետը շատ դժգոհ է ակումբի տրանսֆերային քաղաքականությունից։ Մասնավորապես՝ «Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլին նրան 30 մլն ֆունտ ստեռլինգ չի հատկացրել, որը խոստացել էր ամռանը, երբ Բենիտեսը պայմանագիր ստորագրեց ակումբի հետ։ Բացի այդ, մերժել են Էնդրոս Տաուսենդին ու Ջեյմս Մակկարտիին գնելու նրա առաջարկը։ Ի դեպ, մասնագետն այդ ֆուտբոլիւստների հետ բանակցություններ էր վարել։
«Ես հիասթափված եմ, որ ձմռանը ոչ ոքի չգնեցինք։ Չգիտեմ, թե ինչու դա տեղի ունեցավ»,- Բենիտեսի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։