Դիեգո Կոստան համաձայնեցրել է տեղափոխությունը չինական ակումբ
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան մտադիր է տեղափոխվել չինական ակումբ։ Ինչպես հայտնում է sport-express.ru-ն, Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ընդունել է չինական ակումբներից մեկի առաջարկը, որը պատրաստ է նրան տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ վճարել։ Իսկ «Չելսին» նրա տրանսֆերի համար կստանա 85 մլն եվրո։
28-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է գործարքի պայմանները, և ամռանը դա պաշտոնապես կձևակերպվի։ Ի դեպ, Կոստան պատրաստ էր տեղափոխվել ձմռանը, սակայն լոնդոնյան ակումբը որոշեց նրան թիմում պահել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։