Լուկաշենկո. Բելառուսը Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմքեր չունի
Բելառուսը հիմքեր չունի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու համար: «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա լրագրողներին խնդրել է այդ թեման չբացել:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Լապշինի ձերբակալությունը տեցի է ունեցել Ինտերպոլի որոշմամբ. «Բոլոր օրենքներին ու կարգերին համապատասխան նրան պետք է հանձնենք Ադրբեջանին: Իհարկե մենք կարող ենք նաև ազատ արձակել նրան, բայց դա ճիշտ չի լինի: Բոլոր համաձայնագրերով, մենք պետք է նրան հանձնենք Ադրբեջանին»:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի համարվող Լապշինը ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի խնդրանքով: Լապշինն Արցախ այցելելու համար ընդգրկված է եղել Ադրբեջանի սև ցուցակում, սակայն 2015-ի հունիսին Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով Լապշինը մուտք է գործել Ադրբեջան: Դրանից հետո Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել բլոգերին՝ «Պետական սահմանների մասին» ու միգրացիոն օրենքները խախտելու մեղադրանքով:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել էր, որ Մոսկվան դեմ է Անդրեյ Լապշինին Ադրբեջանին հանձնելուն, պնդելով որ անթույլատրելի է Ռուսաստանի քաղաքացուն երրորդ կողմին հանձնելը:
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
- Լապշինի գործով ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ
- Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
- Մինսկի դատարանն ուժի մեջ թողեց Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության որոշումը
- Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
- Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
- Ալեքսանդր Լապշինի պաշտպանության հարցով Արա Զոհրաբյանը դիմել է Ռուսաստանի և Բելառուսի գործընկերներին
- «Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին