Հայկական գինիները կներկայացվեն մոսկովյան «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսում
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայանալիք «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով կմասնակցեն 12 հայկական գինեգործական ընկերություններ, որոնք կներկայացնեն ավելի քան 50 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ։
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին և ընդլայնել սպառման շուկաները:
«Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հյուրընկալում արտադրողներին, խոշոր և մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում նոր գործարար կապեր հիմնելու, ինչպես նաև ծանոթանալու վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին և գլոբալ շուկանների հիմնական միտումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի