Ռոնալդուն, ըստ «Forbes»-ի, աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է
«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող 100 մարզիկների ցուցակը։ Հաշվի են առնվել աշխատավարձերը, պարգևավճարները, ինչպես նաև 2016 թ. ընթացքում գովազդից ստացված եկամուտները։
Ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով վաստակել է 88 մլն դոլար, այդ թվում 56 միլիոնը աշխատավարձն ու պարգևավճարներն են, իսկ 32 միլիոնը՝ գովազդից ստացված գումարը։ Այս մասին հայտնում է sport.ru-ն։
Երկրորդը «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին է։ Արգենտինացին ստացել է 81,4 մլն դոլար, որից 53,4 միլիոնը՝ որպես աշխատավարձ ու պարգևավճար, 28 միլիոնը՝ գովազդից ստացված միջոցներ։
Երրորդը «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսն է՝ 77,2 մլն դոլարով։