Լուվրից հանում են արգելափակված զբոսաշրջիկներին
Լուվրի այցելուներին, ովքեր արգելափակվել էին շենքում պարեկային ծառայություն իրականացնող զինծառայողների վրա հարձակումից հետո, սկսում են դուրս հանել թանգարանից: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով France Info-ին:
Ուրբաթ առավոտյան անհայտ անձը «Ալլահ աքբար» գոռալով հարձակվել է Լուվրի շրջակայքը վերահսկող զինվորականների վրա, ովքեր ի պատասխան կրակ են բացել: Հարձակվողը վիրավորում է ստացել և հոսպիտալացվել: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Թեթև վնասվածքներ է ստացել նաև զինծառայողներից մեկը: Ականատեսները պատմել են, որ թանգարանի սրահներում դռները փակ են եղել և աշխատակիցներն այցելուներին կոչ են արել հանգստություն պահպանել:
Փարզի ոստիկանության պետը հայտարարել է, որ հարձակվողի բղավոցները թույլ են տալիս մտածել այն մասին, որ նաև ծրագրեր էլ իրականացնել ահաբեկչություն: Ֆրանսիայի վարչապետը նույնպես ասել է, որ հարձակումը «ահաբեկչական բնույթ» էր կրել:
Ֆրանսիական իրավապահները բռնել են երկրորդ անձին, ով կարող է կապված լինել Լուվրի պարեկային ծառայողի վրա հարձակվողի հետ: