Կոնվերս բանկն առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում ՎԻԶԱ վիրտուալ քարտ
Կոնվերս Բանկը ընդլայնում է ինտերնետ միջավայրում ծառայությունները և առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում նոր սերնդի ՎԻԶԱ վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account:
Բանկի մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ Կոնվերս Բանկի Visa Virtual Account-ը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ առցանց գնումներ և վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ինչպես նաև գնորդին ազատելով պլաստիկ բանկային քարտ ունենալու անհրաժեշտությունից:
«Visa Virtual Account-ը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում է առցանց հաշիվ և քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի՝ երեք տարվա սպասարկման վճարը ընդամենը 1000 ՀՀ դրամ է»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:
Վիրտուալ՝ Visa Virtual Account քարտը կարելի է կառավարել ինտերնետ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում:
Visa Virtual Account կարելի է պատվիրել ՀՀ Դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և ՌԴ ռուբլի արժույթներով:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկի մեկ տասնյակից ավելի մասնաճյուղեր կաշխատեն դեկտեմբերի 31-ին, հունվարի 4-ին և 5-ին
- Կոնվերս բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը
- Կոնվերս Բանկը հայտարարում է զեղչային ցանցի ընդլայնման մասին
- Երեխայի իրավունքների կոնվենցիայի իրագործման հետ կապված ՀՀ-ում կան բացթողումներ. Հայկ Խեմչյան
- Կոնվերսբանկը Համազգային թատրոնից հինգշաբթի գնված տոմսերի արժեքի 20 տոկոսը կվերադարձնի
- Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ