Շարապովան չի մտածում Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասին
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան խոսել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասին և նշել, որ հիմա կենտրոնացած է իր վերադարձի վրա: Այս մասին տեղեկացնում է gotennis.com-ը:
«Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին դեռ չեմ մտածում: Այժմ մտքերս ուղղված են վերադարձիս և Շտուտգարտի մրցաշարի վրա։ Ի՞նչ կլինի Տոկիոյում, խաղալո՞ւ եմ արդյոք այնտեղ՝ դա դեռ հարց է։ Ոչ մեկի հետ այդ թեման չեմ քննարկել։ Իհարկե, կցանկանայի խաղալ, եթե օրգանիզմս թույլ տա։ Բայց ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո, այդ պատճառով էլ նախընտրում եմ չխոսել այդ մասին»,- նշել է Շարապովան։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի ռուս մարզուհին կորտ դուրս կգա։ Շտուտգարտի մրցաշարի կազմկոմիտեն «Wild card» է տրամադրել նրան։ Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 24-ին, սակայն Շարապովան, ում որակազրկման ժամկետն ավարտվում է ապրիլի 26-ին, կարող է մեկնարկել միայն 2 օր անց։