Ռայոլան ակնարկել է, որ Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել Նեապոլ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի` մարզական կարիերան շարունակելու տարբերակների մասին: Իբրայի պայմանագրի ժամկետը մանկունյանցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին, սակայն, ըստ նախնական պայմանավորվածության, կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
«Իբրահիմովիչը միշտ էլ սիրահարված է եղել Նեապոլին և նեապոլիտանական կրքերին: Նա գիտի, թե ինչ է նշանակում նրանց սերը և այդ կիրքը գրավում է նրան: Տեղյակ եմ, որ նա ծանոթ է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ: Զլատանի պարագայում երբեք չես իմանա, թե ինչ կարող է պատահել»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում «Isport»-ը: