22 տարվա պատգամավորին հասկացրել են, որ այլևս չի լինելու ՀՀԿ ցուցակում. «Փաստ»
1995 թվականից մինչ օրս Ազգային ժողովի պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանին ՀՀԿ վերնախավը հասկացրել է, որ այլևս բավական է, նա էլ ԱԺ չի մտնի։
Ըստ «Փաստ»-ի Հանրապետականի գրասենյակում Ավետիսյանին բացատրել են, որ նա չի լինելու համամասնական ցուցակի անցողիկ տեղում, նաև թող հույսեր չունենա ռեյտինգայինով Ազգային ժողով մտնելու։ «Գործադիրում ինչ-որ գործ կտանք, գոհ կլինի»,- ասել են կուսակիցները։ Բայց դա էլ այն դեպքում, եթե Սուքիասը Գյումրիում հարազատ կուսակցության համար անհրաժեշտ ձայներ հավաքի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին