Փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրությունները կդիտարկի 6 ՀԿ
Փետրվարի 12-ին տասը գյուղական համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունները կդիտարկեն 23 դիտորդներ: ԿԸՀ պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ առաքելություն իրականացնելու համար առավել մեծ թվով դիտորդներ է գրանցել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն՝ 10 դիտորդ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ 5 դիտորդ:
Երկուական դիտորդներ են հավատարմագրել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Գորիսի մամուլի ակումբ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպությունները:
Նշենք, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի 10 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու: Համայնքներից 7-ում համայնքի ղեկավար են ընտրելու, 3-ում՝ ավագանի:
Շիրակի մարզի Արևիկ և Սյունիքի մարզի Վարդավանք համայնքներում գյուղապետերի արտահերթ ընտրություններ են նշանակված: Համայնքների ղեկավարները մահացել են պաշտոնավարման ընթացքում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 13 թեկնածուներից 2-ը և ավագանու անդամի 21 թեկնածուներից 2-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:
Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է հունվարի 25-ին, կշարունակվի մինչև փետրվարի 10-ը ներառյալ: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը լրացավ երեկ:
Հարակից հրապարակումներ`
- Փետրվարի 12-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հանրապետության 7 մարզերի 10 համայնքում
- Վերին Բազմաբերդում դաշնակցական թեկնածուի հետ կպայքարի երկու անկուսակցական
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան