Ալվարո Մորատան, հավանաբար, ամռանը կտեղափոխվի «Չելսի»
«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան իր ընկերներին հաղորդել է, որ առաջիկա ամռանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Չելսի»։ Այս մասին հայտնում է sport.ru-ն։
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Մորատային որպես առաջնահերթություն է դիտարկում՝ այն դեպքում, եթե հարձակվող Դիեգո Կոստան տեղափոխվի Չինաստան։ «Ռեալն» իր հարձակվողին 50 մլն ֆունտ ստեռլինգ է գնահատում։
Ընթացիկ մրցաշրջանում Մորատան 14 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որից 6-ը՝ հիմնական կազմում, խփել է 6 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։