Արսեն Վենգեր. «Անտոնիո Կոնտեն կարողացավ ամեն ինչ փոխել»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է «Չելսիի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի հանդիպման մասին մտքերով։
«Ռեմսին դուրս է եկել շարքից, Ժիրուին թեսթ է սպասվում, սակայն ամեն ինչ պետք է կարգին լինի։ Հնարավոր է, որ հայտացուցակում հայտնվի Ուելբեկը։ Օքսլեյդ-Չեմբեռլենը նույնպես թեսթ կհանձնի, բայց, կարծում եմ, նրա հետ նույնպես ամեն ինչ կարգին է։
Դիտել եմ «Լիվերպուլ»-«Չելսի» խաղը։ Ըստ իս՝ Կանտեն առանցքային խաղացողներից մեկն էր։ Այն, որ «Չելսին» հիմա առաջատար է, իսկ «Լեստերն» անցած մրցաշրջանում չեմպիոն է դարձել, սոսկ զուգադիպություն չէ։ Արդյոք կուզեի՞ գնել նրա տրանսֆերը։ Այո։ Ես չեմ կարող պատմել ամեն բան, սակայն ամեն ինչ միանգամայն ակնհայտ է՝ հաշվի առնելով, թե երբ նա հեռացավ։ Տրանսֆերները տրանսֆերներ են, այստեղ ամեն բան հնարավոր չէ բացատրել։
Առաջին շրջանում «Չելսիի» նկատմամբ տոնած հաղթանակի՞ մասին։ Հնարավոր է՝ այդ պարտությունն ահազանգ էր նրանց համար։ Անտոնիո Կոնտեն կարողացավ ամեն ինչ փոխել»,- Վենգերի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա