«Բորուսիան» զգուշացրել է Օբամեյանգին
Դորտմունդյան «Բորուսիայի» ղեկավարությունը դժգոհ է թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու ցանկությունից։ Նա զգուշացվել է՝ կապված մադրիդյան «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ կատարած մեկնաբանության հետ։ Ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալու ցանկության հաճախակի մեկնաբանությունները բացասաբար են ընկալվել «Բորուսիայի» ղեկավարության կողմից։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Գաբոնցի ֆուտբոլիստի հնարավոր հեռացումը կարող է մի շարք տրանսֆերների պատճառ դառնալ։ «Ռեալը» Օբամեյանգի հետ պայմանագիր ստորագրելու դեպքում պատրաստ է բաժանվել Քարիմ Բենզեմայից, իսկ «Բորուսիան» մտադիր է հրավիրել «Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսին։
Օբամեյանգի տրանֆերային արժեքը կարող է կազմել մոտ 80 մլն եվրո, մինչդեռ Ուիլյամսը կարող է «Բորուսիա» տեղափոխվել 50 մլն եվրոյով։