Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին 23 կմ երկարությամբ պատ է կանգնեցրել
Ռուսաստանի հետ սահմանին Լատվիան 23 կմ երկարությամբ պատ է կանգնեցրել, որի նպատակը անօրինական միգրանտների մուտքը կանխելն է: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լատվիայի Սահմանպահ պետական ծառայության ներկայացուցիչը:
Այդ երկրում սահմանների բարելավման համար 2017-ին նախատեսում են հատկացնել 6,3 մլն եվրո: Այդ գումարով պատրաստվում են 150 կմ երկարությամբ սահմանը վերազինել, 60 կմ ցանկապատ կառուցել:
Ցանկապատը կլինի 2.7 մ բարձրությամբ: Դրա վրա կամրացվեն տեսանկարահանող սարքեր, ինչպես նաև շարժը ցույց տվող սարքեր: Սահմանին շինարարությունը սկսել է 2015-ին ու կավարատվի 2019-ին:
Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ արևելյան սահմանների ամրապնդման ու սահմանապահ ծառայության ուժեղացման համար մինչև 2020 թվականաը կպահանջվի 80 մլն եվրո: Նրա կարծիքով, անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար պետք է ավելացնել նաև սահմանապահների թիվը:
Անցած տարվա ընթացքում Լատվիայում անօրինական կերպով սահմանը հատելու մեղադրանքով 369 մարդ է ձերբակալվել, նրանցից 250-ը Վիտենամի քաղաքացիներ են: