Հունաստանի պետական պարտքն մեկ տարում աճել է 5 միլիարդ եվրոյով
Հունաստանի պետական պարտքը 2016թվականի ընթացքում աճել է 5 միլիարդ եվրոյով և հասել 326,358 միլիարդ եվրոյի,- գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Պետական պարտքի կառուցվածքում նվազել է արժեթղթերի բաժնեմասը, ինչի դիմաց ավելացել են վարկերը: Այդ վարկերի սահմաններում Հունաստանը պարտավորություններ ունի Եվրոպական ֆինանսական կայունության ֆոնդի, Եվրոպական ֆինանսական կայունության մեխանիզմի և Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ:
Միայն վարկերի դիմաց վճարվելիք տոկոսադրույքները կազմել են 5,587 միլիարդ եվրո:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2015 թվականին երկրի պետական պարտքը կազմել է 321,332 միլիարդ եվրո, իսկ 2014-ին՝ 324,128 միլիարդ եվրո։