«Մանչեսթեր Սիթիի» նորեկին մայրն է մարզումների տանում
Գաբրիել Ժեզուսը Եվրոպա տեղափոխությունից հետո գտնվում է իր մոր վերահսկողության տակ։
Բրազիլացի ֆուտբոլիստը, ում տեղափոխությունը «Պալմեյրասից» «Մանչեսթեր Սիթի» ընդգրկվել է ձմռան ամենաթանկ տրանսֆերային գործարքների եռյակում, շուտով կարող է դառնալ Գվարդիոլայի թիմի լավագույն հարձակվողը։
Ժեզուսը փայլուն խաղ ցուցադրեց «Տոտենհեմի» հետ իր նորամուտի խաղում։ Մտնելով փոխարինման՝ նա նկատելիորեն ուժեղացրեց թիմի խաղը, ինչպես նաև իր առաջին գոլը խփեց «Վեստ Հեմի» հետ խաղում։
Այն բանին, որպեսզի 19-ամյա ֆուտբոլիստը մտածի միայն ֆուտբոլի մասին ու չտարվի խաղադաշտից դուրս «քաղցր» կյանքով, Գվարդիոլայից բացի, հետևում է նաև Գաբրիելի մայրը, ով որդու հետ ժամանել է Բրազիլիայից։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, Ժեզուսի մայրը որդուն ուղեկցում է ամենուր և նույնիսկ նրան մարզումների է տանում։ Նման ուշադրության պայմաններում ֆուտբոլիստը, իրոք, խաղից բացի, այլ բաների մասին չի կարող մտածել։