Վիլլիան. «Ուրախ եմ Օսկարի համար, բայց ես չեմ մեկնի Չինաստան»
«Չելսիի» կիսապաշտպան Վիլլիանը հավատարիմ է ակումբին, չնայած գայթակղիչ առաջարկներին։ Նա խոստովանել է, որ չի հետևի իր նախկին թիմակից Օսկարին և չի տեղափոխվի Չինաստան։
«Ես ուրախ եմ Օսկարի համար, քանզի նա հետաքրքրված էր չինական ակումբ տեղափոխությամբ։ Իհարկե, այնտեղ նա մեծ գումարներ կվաստակի,- Վիլլիանի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Սակայն Չինաստան տեղափոխությունն իմ պլանների մեջ չի մտնում։ Ինձ համար գլխավոր նպատակը երջանիկ լինելն է։ Սիրում եմ խաղալ «Չելսիի» կազմում, սիրում եմ իմ ակումբն ու Անգլիայի առաջնությունը։
Իմ ընտանիքը երջանիկ է այստեղ, և ես ունեմ այն ամենը, ինչն անհրաժեշտ է։ Եվրոպայում չկան ակումբներ, որոնք դուր են գալիս ինձ, բացի «Չելսիից»։