Լուվրի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցը եգիպտացի է
Տղամարդը, ով փորձել էր նախօրեին հարձակում գործել Լուվրում, Եգիպտոսի քաղաքացի է: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ֆրանսիական իշխանությունները: Նրա անունը դեռևս չի հայտարարվում:
29-ամյա տղամարդը Փարիզ է գնացել Դուբայից հունվարի 26-ին զբոսաշրջային վիզայով, որը տրվել է մեկ ամսով: Ոստիկանությունը նախ և առաջ փորձում է պարզել՝ նա միայանակ է գործել, թե հետևել է ինչ որ մեկի հրահանգներին: Դատախազության տվյալներով, հարձակվողի մոտ չի եղել անձը հաստատող փաստաթուղթ: Եգիպտական անվտանգության ծառայության աղբյուրները հայտել են, որ հարձակվողի ինքությունն իրենց հայտնի է:
Ուրբաթ առավոտյան անհայտ անձը «Ալլահ աքբար» գոռալով հարձակվել է Լուվրի շրջակայքը վերահսկող պարեկային ծառայություն իրականացնող զինծառայողների վրա, ովքեր ի պատասխան կրակ են բացել: Հարձակվողը վիրավորում է ստացել և հոսպիտալացվել: Թեթև վնասվածքներ է ստացել նաև ոստիկաններից մեկը: Հարձակման պահին Լուվրում հարյուրավոր այցելուներ են եղել: