Ալեքսանդր Արզումանյանն էլ չի մասնակցի ընտրություններին. ՀԺ
ՀՀՇ վարչության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Իր այս որոշումը նա բացատրում է հարազատ քաղաքական ուժի՝ ոչ գաղափարական հենքի վրա ստեղծված դաշինքով ընտրություններին մասնակցելու հանգամանքով։
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ առհասարակ դուրս գա ՀՀՇ-ից, Արզումանյանը պատասխանել է՝ ավելացնելու ոչինչ չունեմ։ ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանի հեռանալ-չհեռանալու հավանականության մասին լուրը թերթը փորձել է ճշտել նաև վարչության անդամ Արարատ Զուրաբյանից, ով, սակայն հեռախոսազանգերին այդպես էլ չի պատասխանել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին