Դավիթ Ալեքսանյանը լավագույնն է Երևանի առաջնությունում
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Երևանի մինչև 10 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը: 213 մասնակիցների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Դավիթ Ալեքսանյանը, ով մրցաշարում տոնել է 8 հաղթանակ և միայն մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ալեն Հակոբյանը վաստակել է 7.5 միավոր, նույնքան միավոր վաստակած Վալերի Հակոբյանը եզրափակել է լավագույն եռյակը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
1-ից 40-րդ տեղերը գրաված մասնակիցները և մինչև 8 տարեկանների հաշվարկում 5 լավագույն արդյունք ցույց տված շախմատիստներն իրավունք են ստացել մասնակցելու փետրվարի 13-21-ը կայանալիք Երևանի մինչև 10 տարեկանների առաջնության եզրափակչին: