2016 թ-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.2%-ով
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7 315.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 6,2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ նախորդ տարի ՋԷԿ-երի արտադրության ծավալները կրճատվել են 7,8%-ով և կազմել 2 581.5 մլն կՎտ ժամ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ աճել են 6,6%-ով՝ կազմելով 2 351.4 մլն կՎտ ժամ։
2016 թվականին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 2 380.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2015թ-ի համեմատ նվազել է 14,6%-ով:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարի նվազել են նաև այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները՝ 51,4%-ով և կազմել 1,8 մլն կՎտ ժամ, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն էլ նվազել է 43,7%-ով՝ կազմելով 90 հազար հեգաջոուլ: