«Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը կլինի 2-3 օրից . «168 ժամ»
«Ծառուկյան» դաշինքի և բազմաթիվ այլ կուսակցությունների միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին « 168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հիշեցնենք, որ երեկ նախկին ԲՀԿ-ական, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ ցանկանում է միանալ «Ծառուկյան» դաշինքին:
Ի Տոնոյանից թերթի թղթակիցը հետաքրքրվել է պատրաստ է Գ. Ծառուկյանը համագործակցել նախկին ԲՀԿ-ականների, մասնավորապես Տիգրան Ուրիխանյանի հետ: Ի պատասխան՝ Ի. Տոնոյանն ասել է.« Չեմ ուզում կոնկրետ Տիգրան Ուրիխանյանի և նրա ղեկավարած ուժի մասով ասեմ, տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններն ընթանում են, այդ թվում նաև «Ալյանս» կուսակցության հետ, երբ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, այդ մասին համապատասխան հայտարարություն կլինի»: Ի Տոնոյանը նշել է, որ այդ վերջնական հայտարարությունը կլինի 2-3 օրից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին