ԱՄՆ-ում անցկացվելու է Վիգեն Չալդրանյանի «Լռություն» ֆիլմաշարքի փառատոնը
Գլեդնելի «MGN» կինոթատրոնում փետրվարի 20-24-ը կայանալու է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լռություն» ֆիլմաշարքի փառատոնը: Լոս Անջելեսում նախորդ տարի մայիսին ցուցադրվել էր Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը: Այս անգամ, asbarez.com-ի հաղորդմամբ, այս ֆիլմից զատ ներկայացվելու է Չալդրանյանի այլ ֆիլմեր, որոնց գլխավոր առանցքը «լռությունն» է ՝ «Լռության սիմֆոնիա», «Ձայն լռության», «Ձայն բարբառո»:
Փառատոնը կազմակերպվում է Արևմտյան Ամերիկայի համազգային շրջանային վարչության հովանավորությամբ: Փառատոնից ստացված հասույթը տրամադրվելու է Հայաստանում գործող Համազգային «Սոս Սարգսյան» թատերախմբին:
Նշենք, որ Վիգեն Չալդրանյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: