Ռուսաստանը ԵՄ մի շարք երկրներից կարգելի թռչնամսի ներկրումը
Ռոսսելխոզնադզորն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կարգելի ԵՄ երկրների թռչնամսի, ձվի ներկրումը՝ Եվրոպայում տարածված թռչնագրիպով պայմանավորված: Հայտնում է «Գազետա.ռու»-ն:
«Առայժմ հստակ ժամկետներ չունենք, նախատեսում ենք արգելքը ներդնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Առաջին հերթին կլինեն այն երկրները, որտեղ գրանցվել է հիվանդությունը»,-պետական կառույցից հայտնել են լրատվամիջոցին:
Ավելի վաղ նույն կառույցը հայտարարել էր, որ արգելում է Բելառուսից պահածոյացված միս ներկրել: Ռուսաստանում կասկածում են, որ Բելառուսը Ռուսաստան է վերարտահանում ուկրաինական արտադրության պահածո:
Տարեկան Ռուսաստանում սպառվում է ընդհանուր առմամբ 2 մլն տոննա պահածոյացված միս: Միսնկի շրջանից ներկրվում է այդ ծավալի 0.75-1.5 տոկոսը:
Նշենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊ ծառայությունը որևէ երկրից թռչնամսի ներկրման արգելքի վերաբերյալ չի հայտարարել: Ծառայության էջում հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ներկրվել է մոտ 668 տոննա թռչնամիս: