Մանչինին ուզում է վերադառնալ Պրեմիեր լիգա
«Ինտերի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պլանավորում է կրկին աշխատել Անգլիայում։ «Մանչեսթեր Սիթիում» աշխատանքի ընթացքում իտալացուն հաջողվել է նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը, որին հաջորդել է «Գալաթասարայում» ու «Ինտերում» անհաջող աշխատանքի փորձը։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, 52-ամյա մասնագետին մարզադաշտում նկատել են «Վեստ Հեմի» և «Մանչեսթեր Սիթիի» հանդիպման ժամանակ, ինչն անմիջապես լուրեր է ծնել, որ նա կարող է աշխատել լոնդոնյան թիմում։ «Վեստ Հեմի» ղեկավարությունը մտադիր է Սլավեն Բիլիչին իր պաշտոնում թողնել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն Մանչինին ուսումնասիրում է իրավիճակը՝ խորվաթ մասնագետին երբևէ փոխարինելու համար։
Մանչինին ներկա է եղել նաև «Արսենալի» ու «Ուոտֆորդի» խաղին։