
Թրամփը հեռախոսազրույց կունենա Պորոշենկոյի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հանգստյան օրերին հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Նոր Զելանդիայի վարչապետ Բիլ Ինգլիշի հետ:
Սպիտակ տան լրատվական ծառայությանը հղում անելով՝ «ՏԱՍՍ»-ը, գրում է, որ հեռախոսազրույցի թեմաները նշված չեն, սակայն ենթադրվում է, որ խոսքը շնորհավորական զանգերի մասին է։
Նախորդ օրերին նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունել մի քանի համաշխարհային առաջնորդների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս հանգստյան օրերը ԱՄՆ-ի ղեկավարը կանցկացնի իր սեփական ակումբում` «Mar-a-Lago»-ում, որը գտնվում է Փալմ Բիչի մոտակայքում: «Mar-a-Lago»-ը նախկինում պատկանել է ամերիկացի մեծահարուստներից մեկի ժառանգին: