ՀՀՇ-ի վերջնական որոշումը կհրապարակվի այսօր
Հայոց Համազգային շարժում կուսակցությունն այսօր վարչության նիստ կգումարի, որի արդյունքներով վերջնական որոշում կկայացվի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի կազմում մասնակցելու մասին։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը։
«Մի քանի օր առաջ եղավ վարչությաննախնական նիստ, որի ընթացքում քննարկվել են մասնակցության ձևաչափին ու այլ տեխնիկական խնդիրներին վերաբերող հարցեր։ Այսօր որոշումը կլինի վերջնական», փոխանցեց Կարապետյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է այդուհանդերձ այսօրվա նիստում կուսակցությունը որոշի, որ չի մասնակցելու ընտրություններին, Կարապետյանը պատասխանեց, թե չի կարծում, որ բացասական որոշում կկայացվի։
Նրա խոսքով, այսօրվա նիստում կորոշվի, թե ովքեր են մասնակցելու դաշինքի կազմում ընտրություններին և ովքեր են ռեյտինգային ցուցակով առաջադրվելու։
Հարցին, թե կուսակցությունում տեղյա՞կ են, որ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին, Կարապետյանն ասաց, որ կարդացել են մամուլում։
«Ալեքսանդր Արզումանյանը վարչության անդամ է հուսով եմ այսօր կլինի նիստին», -նշեց Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան