ՀՀՇ-ից ռեյտինգայինով կառաջադրվի միայն Արարատ Զուրաբյանը
Այսօր տեղի ունեցած վարչության նիստում Հայոց ՀԱմազգային շարժում կուսակցությունը վերջնական որոշում է կայացրել խորհրդարանակն ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում։ Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ, այսօր վարչության 12 անդամից նիստին ներկա են եղել 11-ը. բացակայել է միայն Ալեքսանդր Արզումանյանը մայրիկի մահվան հետ կապված պատճառներով։
«Կուսակցության վարչությունը միաձայն որոշում ընդունեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի կազմում», -ասաց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է ռեյտինգային կարգով թեկնածուների քննարկմանը, ապա Կարապետյանի փոխանցմամբ, որոշվել է, որ այդ կարգով կառաջադրվի միայն կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը Երևանի կենտրոնում։ Այլ առաջադրումներ կուսակցությունը չի անի։
Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ «Ծառուկյան» դաշինքին իրենք ներկայացնելու են տասը անձից կազմված ցուցակ՝ դաշինքի ցուցակում ընդգրկելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան