Էվրա. «Մանչեսթեր Յունայթեդում» կա մարդ, ում դուր չի եկել իմ վերադառնալու գաղափարը»
«Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրան, ով հունվարին «Յուվենթուսից» է տեղափոխվել ֆրանսիական թիմ, հայտարարել է, որ տարբերակ կար՝ վերադառնալու «Մանչեսթեր Յունայթեդ»։ Սակայն գործարքը ձախողվեց, քանզի «Մանչեսթեր Յունայթեդում» կա մեկը, ով չի ցանկանում, որ Էվրան վերադառնա «Օլդ Տրաֆֆորդ»։
«Ես շատ մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձին։ Այդ թեմայով խոսել եմ Մոուրինյոյի հետ, սակայն ակումբում կա մարդ, ում դուր չի եկել այդ գաղափարը։ Կարծում եմ՝ նույնիսկ ֆանատները ուրախ կլինեին իմ վերադարձի համար, սակայն երբ հասկացա, որ ակումբը չի պատրաստվում որևէ բան նախաձեռնել, գործակալիս խնդրեցի այլ տարբերակներ փնտրել»,- Էվրայի խոսքերը մեջբերել է championat.com-ը։