Սպիտակ տունը պատմել է Թրամփ-Տիմոշենկո հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի հետ, սակայն նրան ոչինչ չի խոստացել։ Լուրը հայտնում ե «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ նրանք հանդիպել են Վաշինգտոնում տեղի ունեցած Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ։
«Մեր նախագահն ու նախկին վարչապետն ունեցել են կարճատև ոչ պաշտոնական հանդիպում Ազգային աղոթքի նախաճաշի մեկնարկից առաջ: ԱՄՆ-ն շարունակում է անհանգստացած լինել Ուկրաինայի արևելքում բռնության առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։