Հովհաննես Գաբուզյանը՝ «Սաբալանի գավաթ 2017» կայծակնային մրցաշարի հաղթող
Երեկ «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարի շրջանակներում տեղի ունեցավ կայծակնային շախմատի առաջնություն, որին մասնակցում էր 93 մասնակից, այդ թվում` 5 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 6 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետ: Մասնակիցների թվում էր նաև մեր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, ով 9 հնարավորից 8 միավոր վաստակելով՝ դարձավ մրցաշարի հաղթող, ինչի առիթով շնորհավորում ենք։ 7.5 միավորով Ղայեմ Մաղամին գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Մասուդ Մոսադեգպուրը 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Այս մասին հայտնում է armchess.am-ը։