Արմեն Մարիրոսյան. Մասնակցում ենք ընտրություններին իրավիճակ փոխելու մտադրությամբ
«Ժառանգություն» կւոսակցությունը երեկ որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել դաշինքով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն»-ում դեռևս չեն որոշել, թե ում հետ կգնան ընտրություններին՝ «Ե՞լք»-ի, թե Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան միավորման հետ: «Ժառանգության» ներկայացուցիչները հիմա պաշտոնական բանակցություններ են այս ուժերի հետ վարում, արդյունքների մասին կարող են հայտարարել մի քանի օրից:
Մարտիրոսյանի խոսքով, խնդիրն ամենևին էլ այն չէ, որ «Ժառանգություն»-ը վախենում է ընտրություններին միայնակ մասնակցելուց:
«Մենք մասնակցում ենք ընտրություններին երկրում առկա իրավիճակ փոխելու մտադրությամբ: Խորհրդի անդամների գերակշռող մեծամասնությունն այն միտքն արտահայտեցին, որ իրավիճակ փոխելու անհրաժեշտություն կա: Իրավիճակ փոխել միայնակ, ակնհայտ է, որ որևէ մեկը չի կարող»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժառանգությունը» միանալու է Սեյրան Օհանյանին. «Ժամանակ»
- «Ժառանգություն»-ը կբանակցի ԵԼՔ-ի և Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինքի հետ
- «Ժառանգություն» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով
- Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է Արմեն Մարտիրոսյանի համար անցողիկ հորիզոնական ապահովել. «Ժամանակ»
- Զարուհի Փոստանջյան. Արմեն Մարտիրոսյանն ունի հրաշալի դաստիարակություն
- Եթե դաշինքային ձևաչափը չստացվի ընտրություններին միայնակ գնալու տարբերակը կա. Արմեն Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան