Միրչա Լուչեսկու. «Հույս ունեմ, որ Իվանովիչի փորձը կօգնի «Զենիթին»
«Զենիթի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հետ պայմանագրի ստորագրման փաստը։
«Դա շատ կարևոր գործարք է մեզ համար։ Նա ունիվերսալ է և կարող է փակել միանգամից երկու՝ աջ ու կենտրոնական պաշտպանի դիրքերը։ Երկար ժամանակ է՝ բացակայում է Նովոսելցևը, և վաղուց մենք այլընտրանքային տարբերակներ չունեինք։ Իսկ Սմոլնիկովին դեռ ժամանակ է պետք, որպեսզի սկսի խաղալ հիմնական կազմում։ Իվանովիչի մակարդակի մասին խոսելը, իհարկե, անիմաստ է։ Պարզապես ուզում եմ նրան տեսնել աջ պաշտպանի դիրքում։ Հետո կտեսնենք, թե թիմը նրա կարիքը որտեղ կունենա, և այնտեղ էլ կօգտագործենք նրան։ Կարծում եմ՝ նրա մեծ փորձը շատ կօգնի մեր թիմին»,- Լուչեսկուի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։