
Սերենա Ուիլյամսը՝ հունվարի լավագույն թենիսիստուհի
Սերենա Ուիլյամսը հաղթել է ամսվա լավագույն թենիսիստուհու կոչման համար անցկացված քվեարկությունում՝ հավաքելով ձայների 46 տոկոսը։ Հարցման արդյունքներով ամերիկուհին շրջանցել է իր քրոջը՝ Վինուսին, ով, իր հերթին, ստացել է 42 տոկոսը։ Հիշեցնենք, որ Ուիլյամս քույրերը «Australian Open»-ի եզրափակչում վիճարկել են հաղթողի կոչումը։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Հունվարին լավագույն առաջընթացին հասել է ամերիկացի մեկ այլ թենիսիստուհի՝ Կոկո Վանդևեգեն, ով մտել է «Australian Open»-ի կիսաեզրափակիչ։ Վանդևեգեն ստացել է ձայների 50 տոկոսը՝ գերազանցելով բելգիացի Էլիզա Մերտենսին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին