Անդրե Ուորդ. «Կա միայն մեկ մրցամարտ, որն ինձ հետաքրքրում է»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում IBF, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդը հայտարարել է, որ մոտ օրերս որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
Նախորդ տարվա նոյեմբերի ամսին Ուորդը խլել էր չեմպիոնայան գոտիները Սերգեյ Կովալյովից և, պայմանագրի համաձայն, պետք է ռևանշ-մրցամարտ անցկացնի:
«Պետք է որոշում կայացնեմ: Մնացել է մեկ մրցամարտ, որն ինձ հետաքրքրում է` Կովալյովի հետ ռևանշը: Եթե դա տեղի ունենա, ապա նրա համար շատ ավելի ծանր կլինի, քան առաջինը»,- ասել է Ուորդը: