«Բանանցը» պարտվեց ստուգողական վերջին խաղում
«Բանանցի» երկրորդ և վերջին ստուգողական հանդիպումը ռուսաստանյան հավաքի ընթացքում կայացավ Կրիմսկ քաղաքի «Գիգանտ» մարզադաշտում էր: Թիմն ուժերը չափեց Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի ներկայացուցիչ «Տամբով» ակումբի հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, ինչպես և «Չեռնոմորեցի» հետ կայացած ստուգողական առաջին խաղում, այս անգամ ևս Արթուր Ոսկանյանի սաները պարտվեցին 1:3 հաշվով: «Բանանցից» գոլի հեղինակ դարձավ Աղավարդ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ից փետրվարի 5-ը թիմն առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքն էր անցկացնում Նովոռոսիսյկ քաղաքին մոտ գտնվող Աբրաու լճի ափին տեղակայված «Ֆուտբոլային աշխարհ» մարզաբազայում: